Շրջայց իրականացրինք Գյումրու «Շիրակ» օդանավակայանի նորակառույց մեկնման սրահում. Աննա Հակոբյան. տեսանյութ
Գյումրի կատարած այցի շրջանակներում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանն այցելել են նաև «Շիրակ» օդանավակայան:
«Շրջայց իրականացրինք Գյումրու «Շիրակ» օդանավակայանի նորակառույց մեկնման սրահում, որը ժամանման սրահի հետ միասին հնարավորություն է ընձեռելու սպասարկել տարեկան 1.2 միլիոն ուղևորի»,- սոցցանցի իր էջում գրել է Հակոբյանն ու տեսանյութ հրապարակել:
