Մոսկվան ՀՀ իշխանություններից պարզաբանում է պահանջել. Զախարովան՝ Միհրանյանի մուտքը Հայաստան արգելելու մասին
Անդրանիկ Միհրանյանի մուտքը Հայաստան արգելելը Մոսկվան դիտարկում է որպես դաշնակցային պարտավորություններին հակասող ոչ բարեկամական քայլ։
Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան։
«Անդրանիկ Միհրանյանի մուտքի արգելքը համարում ենք ոչ բարեկամական քայլ:
Սա հակասում է մեր երկկողմ հարաբերությունների դաշնակցային կարգավիճակին:
ՌԴ ԱԳՆ-ն պաշտոնական հարցում է ուղարկել Հայաստանի իշխանություններին՝ պարզաբանումներ պահանջելով:
Ավելի վաղ բազմիցս կոչ էր արվել դադարեցնել ՌԴ քաղաքացիների մուտքը ՀՀ արգելելու պրակտիկային»,- ասել է Զախարովան:
Հիշեցենք՝ քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանին թույլ չէր տրվել «Զվարթնոց» օդանավակայանից մուտք գործել Հայաստան: Օդանավակայանում Միհրանյանին հայտնել են, որ նրա մուտքը ՀՀ արգելված է։
