Նախարարները տարածաշրջանային զարգացումների եվ առկա մարտահրավերների վերաբերյալ մտքեր են փոխանակել
Դեկտեմբերի 18-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի նախարար Ռեզա Սալեհի Ամիրիի հետ, ով Հայաստանում է գտնվում Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի 8-րդ նախարարական հանդիպմանը մասնակցելու նպատակով։
Արարատ Միրզոյանը և Ռեզա Սալեհի Ամիրին մտքեր են փոխանակել մշակութային ժառանգության պահպանման, արվեստի ոլորտում փոխգործակցությունն ու մարդկանց, մասնագետների միջև շփումները խթանող նոր նախաձեռնությունների կյանքի կոչման տարբեր գաղափարների շուրջ:
Այս համատեքստում ընդգծվել է նաև Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի հարթակի միջոցով ընձեռնվող հնարավորությունների լավագույնս իրացման կարևորությունը:
Հայաստանի և Իրանի նախարարները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային զարգացումների, առկա մարտահրավերների և դրանց հաղթահարման ուղղությամբ գործադրվող ջանքերի շուրջ:
