Արայիկ Հարությունյանն ու Նիդերլանդների դեսպանը տարածաշրջանային նշանակության թեմաների շուրջ մտքեր են փոխանակել

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունեցել Հայաստանում Նիդերլանդների արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Մոնրոյ Վինթերի հետ:

Զրուցակիցները կարևորել են տարբեր ոլորտներում Հայաստան-Նիդերլանդներ հարաբերությունների հետևողական զարգացումը, այդ թվում՝ մեր երկրում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներն առաջ մղելու ուղղությամբ:

16016_am_3.jpg (144 KB)

Այս համատեքստում զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ փոխգործակցության օրակարգին վերաբերող հարցերի:

Մտքեր են փոխանակվել նաև Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության, ինչպես նաև տարածաշրջանային նշանակության այլ թեմաների շուրջ:

You may also like...