Կիեվն ուժ չունի վերադարձնելու Ղրիմն ու Դոնբասը. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ ուկրաինական բանակը չի կարող ինքնուրույն վերադարձնել Ղրիմն ու Դոնբասը։

Այդ մասին նա ասել է ֆրանսիական Le Parisien թերթի հետ հարցազրույցում:

Զելենսկին՝ պատասխանելով լրագրողի հարցին, ասել է . «Մենք չենք կարող զիջել մեր տարածքները: Ուկրաինայի Սահմանադրությունն արգելում է մեզ դա անել:

Դե ֆակտո այդ տարածքները այժմ վերահսկում են ռուսները: Մենք ուժ չունենք դրանք վերադարձնելու:

Մենք կարող ենք հույս դնել միայն միջազգային դիվանագիտական ​​ճնշման վրա՝ ստիպել Պուտինին նստել բանակցությունների սեղանի շուրջ»:

Իսկ հարցին, թե պատրա՞ստ է արդյոք նույն բանակցությունների սեղանի շուրջ նստել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, Զելենսկին պատասխանել է.
«Կարևորն այն չէ, թե ով է նստած ձեր դիմաց, կարևոր է, թե ինչ վիճակում եք դո՛ւք, երբ բանակցում եք։ Ես չեմ կարծում, որ մենք թույլ դիրքում ենք, բայց ուժեղ դիրքում էլ չենք»։

You may also like...