«Երեկ հայրս զանգել է Բաքվից»․ Դավիթ Բաբայանի որդի
Ավելի քան մեկ տարի Բաքվում պահվող հայ ռազմագերիների և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության՝ հայրենիք վերադարձնելու ջանքերն առայժմ արդյունք չեն տալիս։
«Մեդիահաբ»-ը կապ է հաստատել Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի որդու՝ Տիգրանի հետ։ Վերջինս փոխանցել է, որ դատավարությունից առայժմ ոչինչ հայտնի չէ։
«Մի անգամ գործը տվել են դատարան, հետո հետ են վերցրել։ Երեկ հայրս զանգել է Բաքվից։ Իր մոտ ամեն ինչ նույնն է, ասել է, որ գործը նորից հասել է դատարան, և հիմա սպասում ենք ընթացքին։ Հույսներս չենք կորցնում, որ հայրս կարդարացվի ու կվերադառնա մեզ մոտ»,- ասել է Տիգրան Բաբայանը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։
