Գյումրիում արտահերթ ընտրությունները լինելու են մարտի վերջին․ Դավիթ Առուշանյան (տեսանյութ)

Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Շիրակի նորանշանակ մարզպետ Դավիթ Առուշանյանը անդրադարձավ Գյումրիում արտահերթ ընտրություններ անցկացնելուն:

«Գյումրիում արտահերթ ընտրությունները լինելու են մարտի վերջին, գնամ Գյումրի, հասկանամ՝ մեր թեկնածուն ինչ աշխատանքներ է տարել:
Այս պահին առաջնային խնդիրը արտահերթ ընտրությունները չեն, առաջնային խնդիրը քաղաքում այս 2-3 ամսում կուտակված հարցերն են՝ քաղաքացիների դիմումներ, շինթույլտվություններ, ապօրինի շինություններ, բացօթյա առևտուր, գումարների հավաքագրում և այլ վարույթներ:
Ժամանակ կա, կհասցնենք նաև պատրաստվել արտահերթ ընտրություններին:

Քաղաքը երեք ամիս կառավարում չի ունեցել, դե պատկերացրեք՝ Հայաստանի Հանրապետության երկրորդ քաղաքն է, ինչքան խնդիրներ կուտակված կլինեն»,- նշեց նա:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

You may also like...