Նախկին մարզպետը ինքն է դիմում գրել, ազատվել, ես մեծ պատասխանատվությամբ եմ ծառայելու․ Առուշանյան
«Մուշեղ Մուրադյանը իր դիմումը համաձայն է դուրս եկել աշխատանքից, և ինքը պիտի մեկնաբանի, թե ինչի համար. գուցե անձնական հարցեր կան, չեմ կարող ասել»:
«Եթե Կառավարությունը ինքը ազատեր պարոն Մուրադյանին, Կառավարությունը պիտի մեկնաբանություն տար, թե ինչի համար է ազատել, բայց պարոն Մուրադյանն ինքն է դիմում գրել, գուցե և կան անձնական հարցեր, որոնք, բնականաբար, ինքը չի բարձրաձայնելու»,- ասաց նա:
Դիտարկմանը, որ Կառավարության նախորդ նիստի ժամանակ Մուրադյանը չէր նշել իր դիմումի մասին, սակայն որոշ ժամանակ անց հայտնեց՝ ազատվում է աշխատանքից, Առուշանյանը նկատեց․ «Ես չեմ կարող հիմա մեկնաբանել՝ պարոն Մուրադյանը ինչ ձևով է մտել Կառավարության շենք և ինչ ձևով է դուրս եկել։ Ես կարող եմ եմ մեկնաբանել իմ գործողությունները և այն անելիքը, որ ես անելու եմ»։
Վերջինս նշեց՝ մեծ պատասխանատվությամբ է ծառայելու մարզին, քաղաքին և Հայաստանի Հանրապետությանը․ «Իմ առջև դրված միակ խնդիրը՝ ծառայել Շիրակի մարզին արդար, ազնիվ:
Մութ խնդիրներ չկան դրված, ինչ պարտականություններ, որ ունի Շիրակի մարզպետը, լիարժեք կատարել մեծ պատասխանատվությամբ: Ես նաև մեծ հպարտությամբ եմ կատարելու այդ պարտականությունները և ամենակարևորը՝ ազնիվ ու արդար»:
