Եվրահանձնաժողովն առաջարկել է Վրաստանի պաշտոնյաների համար դադարեցնել առանց մուտքի արտոնագրերի ռեժիմը. նախագիծ
Եվրահանձնաժողովն առաջարկում է դադարեցնել առանց մուտքի արտոնագրերի ռեժիմը Վրաստանի պաշտոնյաների համար՝ հայտարարելով, որ սա պատասխանն է խաղաղ ցուցարարների, քաղաքական գործիչների, ԶԼՄ-ների նկատմամբ իշխանության դաժան բռնաճնշումներին:
Նախագծի համաձայն՝ դիվանագիտական և ծառայողական անձնագրեր ունեցող վրացի պաշտոնատար անձինք և նրանց ընտանիքների անդամները Եվրամիության տարածք մեկնելու համար պետք է վիզա ստանան:
Վիզա ստանալու հեշտացված գործընթացները նրանց համար ևս անհասանելի կդառնան:
Այս սահմանափակումները չեն վերաբերի մյուս քաղաքացիներին: Այն դեռ պետք է հաստատի Եվրոպական խորհուրդը:
