Գերմանիայում ավտոմեքենան մխրճվել է մարդկանց մեջ, կան զոհեր ու տուժածներ

Գերմանիայի արևելքում գտնվող Մագդեբուրգ քաղաքում Սուրբծննդյան տոնավաճառի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ։

Bild թերթի տվյալներով զոհվել է 11 մարդ, վիրավորվել՝ 80-ը։  Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Պաշտոնապես հաստատվել է երկու մարդու, այդ թվում՝ երեխայի մահը։

Տեղի իշխանությունները տեղի ունեցածը որակել են որպես ահաբեկչություն:

Կասկածյալը ձերբակալվել է։ Նախնական տեղեկություններով՝ վրաերթը կանխամտածված է եղել, ավտոմեքենան վարել է Սաուդյան Արաբիայում ծնված 50–ամյա մի տղամարդ, որը 2006 թվականից բնակվում է Գերմանիայում:

Ոստիկանությունը հայտնել է, որ կարծում է, որ մեքենայի վարորդը գործել է միայնակ:

You may also like...