Նախիջեվանում՝ ՀՀ հետ սահմանին, ականի վրա ադրբեջանցի ծառայող է պայթել

Ադրբեջանցի զինծառայող Սալմանով Զիյադ Իլգար օղլուն Հայաստանի հետ սահմանին պայթել է ականի վրա, հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը:
Միջադեպը տեղի է ունեցել ցերեկը Սադարակի շրջանում՝ ծառայողական-մարտական առաջադրանքներ կատարելիս։
Զինծառայողին տեղափոխել են հոսպիտալ։ Հաղորդվում է, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Կատարվում է հետաքննություն:

You may also like...