Խորապես վշտացած եմ Մագդեբուրգի Սուրբծննդյան տոնավաճառում տեղի ունեցած իրադարձություններից. նախագահը ցավակցել է

Խորապես վշտացած եմ Մագդեբուրգի Սուրբծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից։

ՀՀ նախագահը ցավակցական ուղերձ է հղել նախօրեին գերմանական Մագդեբուրգ քաղաքում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ:

«Մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում զոհերի ընտանիքներին և բոլոր նրանց, ովքեր տուժել են այս սարսափելի արարքից»,-ասվում է հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան մեքենան մխրճվել է մի խումբ մարդկանց մեջ՝ Սուրբծննդյան տոնավաճառում Գերմանիայի արեւելյան Մագդեբուրգ քաղաքում։

Տեղեկություն է ստացվել 11 զոհի եւ 60 վիրավորի մասին։

You may also like...