Ողբերգական դեպքից հետո «Արթկոսմեդ»-ի գործունեությունը կկասեցվի. նոր մանրամասներ

ՀՀ Առողջապահության նախարարությունը տեսչական մարմնից ստացել է «Արթկոսմեդ» էսթետիկ վիրաբուժական կենտրոնի լիցենզիայի կասեցման միջնորդություն:

Նախարարությունը մինչև տարեվերջ կունենա լիցենզավորման հանձնաժողովի նիստ, կկասեցվի կենտրոնի գործունեությունը:

Այս մասին Petutyun.com-ին  հայտնել է առողջապահության նախարարի խոսնակ Մարիամ Ծատրյանը:

Օրեր առաջ դեպքին անդրադարձել էր նաև առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը. «Մենք ընդհանուր համակարգի տարբեր հատվածներով ունենք բացթողումներ։

Կոնկրետ գործով շատ հետևողական ենք լինելու, եթե կա սխալ՝ խստությամբ կպատժվեն: Քրեական գործն էլ կտա բժշկական սխալի մասով պատասխանը»,- վստահեցրել էր առողջապահական գերատեսչության ղեկավարը:

Հիշեցնենք՝ «Արթկոսմեդ» էսթետիկ վիրաբուժության կլինիկայում հոկտեմբերի 5-ին գրանցվել էր 56-ամյա կնոջ մահվան դեպք։

Մահացողը Զաբել Կարապետյանն էր, որը Գերմանիայից էր եկել Հայաստան, դիմել պլաստիկ վիրահատության համար:

You may also like...