Ցնցված եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից․ Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն X-ի իր էջում ցավակցական գրառում է արել Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան շուկայում տեղի ունեցած դժբախտ միջադեպի առիթով։
«Ցնցված և վշտացած եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից։
Մեր մտքերն ու ցավակցությունները զոհերի, նրանց ընտանիքների ու բոլոր նրանց հետ ենք, ովքեր տուժել են այս ցավալի արարքից»,- գրել է նա։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Մագդեբուրգ քաղաքի կենտրոնում ավտոմեքենան մխրճվել էր Սուրբ Ծննդյան տոնավաճառին մասնակցող մարդկանց ամբոխի մեջ:
Հայտնի է, որ առնվազն 5 մարդ է զոհվել, 205 մարդ` վիրավորվել։ Վրաերթն արդեն «ահաբեկչական հարձակում» է որակվել։
