Հովիկ Աղազարյանի նամակագրության գաղտնիությունը խախտելու հոդվածով քրեական վարույթ չի հարուցվել
Հովիկ Աղազարյանի նամակագրության գաղտնիությունը խախտելու հոդվածով քրեական վարույթ չի հարուցվել։
Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է Աղազարյանի փաստաբանը:
Կոմիտեի քննիչն իր մերժման մեջ նշել է, որ Աղազարյանի փաստաբանի հաղորդման հիման վրա քրեական վարույթ չի նախաձեռնվել, քանի որ «չի փաստվել այնպիսի դեպք կամ գործողություն կամ անգործություն, որին ողջամտորեն կարող է տրվել քրեական օրենսգրքով նախատեսված նախնական իրավական գնահատական»։
Փաստաբան Հակոբ Ճարոյանը քննիչի այս որոշումը պատրաստվում է բողոքարկել։
Հիշեցնենք, ավելի վաղ Գլխավոր դատախազությունից հայտնել էին, որ Հովիկ Աղազարյանի կողմից պետական գաղտնիք պարունակող արտահոսքեր կազմակերպելու հրապարակումը դատախազությունն ուղարկել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե՝ քրեական վարույթ հարուցելու հարցը որոշելու համար։
Աղազարյանին առնչվող գործով Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել:
