Բելգրադում բողոքի զանգվածային ակցիաներ են
Բելգրադում ընդդիմությունը զանգվածային ցույց է կազմակերպել։
Հազարավոր ուսանողներ և դպրոցականներ այսօր փակել են կենտրոնական մի քանի փողոց և Սլավիայի հրապարակը։
Հանրահավաքի մասնակիցները բողոքում են Նովի Սադում տեղի ունեցած ողբերգության առնչությամբ իշխանությունների ոչ բավական կոշտ արձագանքից։
Հիշեցնենք, որ Սերբիայի այդ քաղաքում փլուզվել է կայարանի պատը, զոհվել էր 15 հոգի։
