Աննա Վարդապետյանն այցելել է սահմանամերձ Խաչիկ բնակավայր եվ հանդիպել Արենի համայնքի աշակերտներին
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2024 թվականի դեկտեմբերի 22-ին այցելել է Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Խաչիկ բնակավայր և հանդիպել համայնքի շուրջ 50 աշակերտներին:
Դատախազությունից Petutyun.com-ին հայտնում են, որ հանդիպմանը ներկա են եղել Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը, ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գրիգոր Էլիզբարյանը, Վայոց ձորի մարզի դատախազ Ասպուրակ Ավետիսյանը, Արենի համայնքի և Խաչիկ բնակավայրի ղեկավարները, այլք:
Մշակույթի տանն արդեն գործում է գրադարան, որտեղ ՀՀ գլխավոր դատախազն ու տարիքային տարբեր խմբերի աշակերտները զրուցել են վերջիններս հետաքրքրող մի շարք թեմաներից, որից հետո մասնակցել են «Կայթ» մշակութային հանգույցի կողմից կազմակերպված «Կաթիլ» խմբի համերգին:
