Կարմիր գծերի հարցը երբեվէ գումարի հարց չի եղել․ Երեվանի քաղաքապետ (տեսանյութ)

Երևանի քաղաքապետն ավագանու նիստի ընթացքում անդրադարձավ մայրաքաղաքի կենտրոնի բեռնաթափմանը։

Նա ընդգծեց, որ ավտոկայանատեղիների վարձավճարը նախորդ տարի սահմանելուց հետո չեն նշել, թե բեռնաթափման խնդիրը կլուծվի արմատապես։

Ըստ քաղաքապետի՝ Սարյան փողոցում կամ Կենտրոնի շատ այլ հատվածներում կայանատեղիի գինը եթե 1000-1200 դրամ էլ սահմանվի, միևնույն է, իրավիճակն արմատապես չի փոխվի։

«Սակայն Խանջյան փողոցում, Մաշտոցի պողոտայում, Սայաթ-Նովա փողոցում և որոշ այլ հատվածներում զգալի փոփոխություններ կան։ Եթե նախկինում կայանատեղի գտնելու համար անհրաժեշտ էր 20 րոպե, ապա հիմա հնարավոր է երեք րոպեում կայանել մեքենան»,- նկատեց քաղաքապետը։

Նա վստահեցրեց՝ կարմիր գծերի հարցը երբևէ գումարի հարց չի եղել։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչական դատարանը վճռել է, որով Երևանի ավագանու ընդունած և այս տարվա հունվարի 1-ից Երևանի ավտոկայանատեղիներում կայանելու համար սահմանված դրույքաչափերը սահմանելու որոշումն անվավեր է: Երևանի քաղաքապետարանը մտադիր է բողոքարկել այս վճիռը:

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

You may also like...