Բարսելոնում ՀՀ պատվավոր հյուպատոսի գրասենյակ է բացվել

Դեկտեմբերի 18-ին տեղի է ունեցել Բարսելոնում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսի գրասենյակի բացման արարողությունը:

Այս մասին տեղեկացնում են Իսպանիայում ՀՀ դեսպանությունից:

ՀՀ արտաքին գործերի նախարարի հրամանով Ժոզե Դանիել Բարկերո Կաբրերոն նշանակվել է Իսպանիայի Բարսելոն քաղաքում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս։

Պատվավոր հյուպատոսի գրասենյակը զբաղվելու է առևտրատնտեսական և մշակութային կապերի սերտացմամբ։

You may also like...