Եմենի հութիները հայտարարել են Թել Ավիվում ռազմական օբյեկտի վրա նոր հրթիռային հարձակման մասին

Եմենի հութիները երեքշաբթի նոր հրթիռային հարված են հասցրել Թել Ավիվում իսրայելական օկուպացիայի տակ տեղակայված ռազմական օբյեկտի վրա, հաղորդում է Եմենի YPA լրատվամիջոցը:

Հութիների բանակի խոսնակ, բրիգադային գեներալ Յահյա Սարիեն հեռուստատեսային հայտարարության մեջ շեշտել է, որ հրթիռային ուժերը հարվածել են իսրայելական ռազմական օբյեկտին «Պաղեստին 2» կոչվող հիպերձայնային բալիստիկ հրթիռով՝ նշելով, որ գործողությունը հաջող է անցել:

Եմենցի գեներալը հավելել է, որ իրենք «կշարունակեն պաշտպանել Պաղեստինի ժողովրդի շահերը՝ աջակցելով Գազայի դիմադրությանը նոր ռազմական գործողություններով, քանի դեռ ագրեսիան չի դադարեցվել և շրջափակումը չի եղարկվել»։

You may also like...