Խնդիրը ֆոն ստեղծելն է վերջնական արարից առաջ. Վլադիմիր Մարտիրոսյան

Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Խնդիրը ոչ բանավեճն է, ոչ ճշմարտությունը, ոչ իրողությունը:

Խնդիրը ֆոն ստեղծելն է արարից առաջ, վերջնական արարից առաջ, որի անունն է Արցախի հարցի ավարտուն և անմնացորդ փակում ԵԱՀԿ Մինսկի խմբից դուրս գալով:

Սա դա անելու պարտավորության տակ է, որի ժամկետը լրացել է և դա են հիմա իրեն անել տալիս:

Թողեք այս բանավեճի էպոպեան, մի օգնեք նրան փչել այդ փուչիկը, որը նա ուզում է պայթեցնել և հիմնավորումներ տալ:

Այն ամենը, ինչ դուք դիտարկում եք իր «դավաճանական առաքելության» հերթական էտապն է՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի պաշտոնական լուծարման հայակական առաջարկի PR, մանիպուլյացիոն ֆոնի ապահովումը, այնուհետև նաև իրականացումը»:

You may also like...