ՄՊՀ-ն տուգանել է Երեվանում եվ մարզերում գործող բենզալցակայանների՝ պահանջներին չհամապատասխանող բենզին իրացնելու համար
ՄՊՀ-ն տուգանել է Երևանում և Արարատի, Կոտայքի, Վայոց ձորի մարզերում գործող բենզալցակայանների՝ պահանջներին չհամապատասխանող բենզին իրացնելու համար։ Այս մասին Petutyun.com-ին հայտնում են ՄՊՀ-ից։
«Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը «ԷԴՈ-ՍԱՐՈՒԽ», «ՀԱՅՐ ԵՎ ՈՐԴԻ ՀԱՐՈՅԱՆՆԵՐ», «ԳԱԶ-ՊՐՈՊԱՆ», «ԷԴԳԱՐ ՕԻԼ», «ՏԻԳ ԳՐՈՒՊ ՕԻԼ» ՍՊԸ-ների և ԱՁ Կարեն Ֆամբուկյանի նկատմամբ նշանակել է համապատասխանաբար 60 077 000 դրամ, 36 774 000 դրամ, 49 326 000 դրամ, 1 344 000 դրամ, 66 242 000 դրամ և 6 659 000 դրամ տուգանք ավտոմոբիլային բենզինին ներկայացվող պահանջներին չհամապատասխանող ապրանքի վաճառք իրականացնելու համար։
Միաժամանակ հանձնաժողովը նշանակել է 100 266 000 դրամ, 36 774 000 դրամ, 15 019 000 դրամ և 4 461 000 դրամ տուգանք համապատասխանաբար «ՎԻՈԼԵՏԱ», «ՀԱՅՐ ԵՎ ՈՐԴԻ ՀԱՐՈՅԱՆՆԵՐ», «ԷԴՈ-ՍԱՐՈՒԽ» և «ԳԱԶ-ՊՐՈՊԱՆ» ՍՊԸ-ների նկատմամբ բենզինի իրացման առնչությամբ հարուցված վարույթի շրջանակներում պահանջված տեղեկատվությունը չներկայացնելու համար։
Բացի այդ, 15 019 000 դրամ տուգանք է նշանակվել «ԷԴՈ-ՍԱՐՈՒԽ» ՍՊԸ-ի նկատմամբ բենզինի իրացման առնչությամբ հարուցված վարույթի շրջանակներում հանձնաժողովի լիազորությունների իրականացմանը և հանձնաժողովի աշխատակցի՝ օրենսդրությամբ վերապահված իրավունքների և պարտականությունների կատարմանը խոչընդոտելու համար»,- հայտնում են ՄՊՀ-ից։
