Իրանում հանվել է WhatsApp-ի եվ Google Play-ի օգտագործման արգելքը

Իրանում չեղակվել է  WhatsApp մեսենջերի և Google Play հավելվածների առցանց խանութի օգտագործման արգելքը: Որոշումը կայացվել է երկրի Կիբերտարածության բարձրագույն խորհրդի նիստում:

Այս մասին գրում է ԻՌՆԱ-ն:

Քննարկումներից հետո խորհրդի անդամները, ընդգծելով կիբերտարածության իրավական կարգավորման կարևորությունը, միաձայն կողմեն քվեարկել WhatsApp և Google Play մուտքի սահմանափակումների վերացմանը։

Երկու ծառայություններն էլ արգելափակվել էին 2022-ի սեպտեմբերին Իրանում հակակառավարական ցույցերի ֆոնին: Ներկայում երկրում արգելափակված են Instagram-ը, Facebook-ը, X-ը  և YouTubе-ը:

You may also like...