Հարկային ստուգումներից առաջ այլեվս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար
Հարկային քաղաքականությունը ոչ միայն հարկեր հավաքելու նպատակ ունի, այլ նաև արդարությունը վերականգնելու և ճիշտ խթաններ ստեղծելու նպատակ ունի: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:
Եթե վարչարարության համար պարզեցնենք, կարող է արդարության համար խնդիրներ ստեղծենք, եթե արդարության հարցը լուծենք, կարող է սողանքներ թողնենք, որպեսզի չարաշահումներ տեղի ունենան, իսկ սողանքների հարցը նաև արդարության հարցեր է բարձրացնում, որովհետև նրանք, ովքեր պարտաճանաչ չեն, ստեղծում են անարդարություն նրանց նկատմամբ, ովքեր պարտաճանաչ են։
Ես չեմ հավակնում ասելու, որ մեր հարկային քաղաքականությունն իդեալական ձևով լուծում է այս խնդիրները, բայց ամեն խնդրի համար արվում են տարբեր միջոցառումներ:
Հարկային կարգապահությունը բարձրացնելու նպատակով որոշել ենք այլևս չհրապարակել այն ընկերությունների ցանկը, որտեղ գնալու ենք ստուգում իրականացնենք, որովհետև նրանք, ում անունը չէր հրապարակվում, իրենք ավելի հանգիստ էին լինում»,- ասաց Հովհաննիսյանը։
