Փաշինյանը ցավակցել է Բաքու-Գրոզնի ավիավթարի զոհերի ընտանիքներին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Բաքու-Գրոզնի ավիավթարի զոհերի ընտանիքներին․

«Իրենց առօրյա կյանքով ապրող մարդկանց վրա պատուհասած ողբերգությունը չի կարող վիշտ չառաջացնել»,-X-ում գրել է վարչապետը։

Հիշեցնենք՝ Ղազախստանի Ակտաու քաղաքի օդանավակայանում վթարի է ենթարկվել Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռը։

Նախնական տվյալներով՝ Azerbaijan Airlines-ին պատկանող ինքնաթիռը կործանվել է թռչունների երամին բախվելու հետևանքով։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ռուսաստանից Բաքու է վերադառնում՝ կապված AZAL ինքնաթիռի կործանման հետ:
Նա այսօր Սանկտ Պետերբուրգում պետք է մասնակցեր ԱՊՀ ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին:

You may also like...