Բաքվի օդանավակայանի աշխատակիցները ապամոնտաժել են տոնածառը

Բաքվի օդանավակայանի աշխատակիցները ապամոնտաժում են տոնածառը։
Հիշեցնենք, որ Azerbaijan Airlines ավիաընկերության՝ Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռը Ղազախստանի Ակտաու քաղաքում կործանվել է:
Նախնական տվյալներով՝ Azerbaijan Airlines-ին պատկանող ինքնաթիռը կործանվել է թռչունների երամին բախվելու հետևանքով։

28 մարդ տեղափոխվել է հիվանդանոց, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Ղազախստանի ԱԻՆ օպերատիվ շտաբից։

Նշվում է, որ հոսպիտալացվածներից 9-ը ծանր վիճակում է:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ռուսաստանից Բաքու է վերադառնում՝ կապված AZAL ինքնաթիռի կործանման հետ:
Նա Սանկտ Պետերբուրգում պետք է մասնակցեր ԱՊՀ ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին:

You may also like...