Ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը հաղորդում է, որ Իլհամ Ալիևը ինքնաթիռում գտնվելու ընթացքում հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ:
Պետությունների ղեկավարները ցավակցություն են հայտնել ավիավթարի հետևանքով զոհված Ադրբեջանի, Ռուսաստանի և այլ երկրների քաղաքացիների հարազատներին և շուտափույթ ապաքինում մաղթել տուժածներին:
Հիշեցնենք, որ Azerbaijan Airlines ավիաընկերության՝ Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռը Ղազախստանի Ակտաու քաղաքում կործանվել է:
Նախնական տվյալներով՝ Azerbaijan Airlines-ին պատկանող ինքնաթիռը կործանվել է թռչունների երամին բախվելու հետևանքով։ 28 մարդ տեղափոխվել է հիվանդանոց, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Ղազախստանի ԱԻՆ օպերատիվ շտաբից։ Նշվում է, որ հոսպիտալացվածներից 9-ը ծանր վիճակում է:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ռուսաստանից Բաքու է վերադառնում՝ կապված AZAL ինքնաթիռի կործանման հետ: Նա Սանկտ Պետերբուրգում պետք է մասնակցեր ԱՊՀ ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին: