Ղազախստանում կործանված ադրբեջանական ինքնաթիռի ավիավթարից փրկվել է 32 ուղեվոր

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտնել է, որ ինքնաթիռի կործանման հետևանքով փրկվել է 32 ուղևոր։

Ավելի վաղ հայտնել էինք, որ, ըստ Ղազախստանի ԱԻՆ օպերատիվ շտաբի, և Ղազախստանի Ակտաու քաղաքում տեղի ունեցած ավիավթարից հետո 28 մարդ տեղափոխվել է հիվանդանոց։

Նշվում է, որ հոսպիտալացվածներից 9-ը ծանր վիճակում է:

Հիշեցնենք, որ Azerbaijan Airlines ավիաընկերության՝ Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռը Ղազախստանի Ակտաու քաղաքում կործանվել է:

Նախնական տեղեկություններով՝ ինքնաթիռում եղել է 67 ուղևոր և անձնակազմի 5 անդամ։ Բաքու-Գրոզնի չվերթն իրականացնող օդանավը բախվել է թռչունների երամին, ինչի հետևանքով խախտվել է ղեկի կառավարումը:

Անձնակազմը վթարային իրավիճակ է հայտարարել՝ ստիպված լինելով վայրէջք կատարել Ակտաուում։

Վայրէջքի պահին այն կործանվել է:

Օդանավում եղել է Ադրբեջանի 37, Ղազախստանի 6, Ղրղզստանի 3 և ՌԴ-ի 16 քաղաքացի:

You may also like...