«Աբովյան» ՔԿՀ-ում ներկա էի տարեմուտի տոնական համերգին. Աննա Հակոբյան

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում ներկա է գտնվել «Հանուն ազատության» իրավական հասարարական կազմակերպության կազմակերպած տարեմուտի տոնական համերգին:

Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է Աննա Հակոբյանը՝ նշելով, որ համերգի ընթացքում անազատության մեջ գտնվող կանանց ուրախ պահեր են պարգևել երգիչներ Լեյլա Սարիբեկյանը, Նարեկ Պողոսյանը, Սամսոն Պանյանը, Արսեն Զաքարյանը, Դավիթ Հայրոյանը և Դավիթ Աղասին։

«Ծանոթացա նաև կրթական դասընթացների մասնակցած դատապարտյալների ձեռքի աշխատանքներին:

Այս տարվա ընթացքում «Աբովյան» ՔԿՀ-ում նման դասընթացների մասնակցել է 20 դատապարտյալ»,- գրել է վարչապետի տիկինը:

You may also like...