Անբարենպաստ օդերևութաբանական պայմանների հետևանքով տարածաշրջանում ձեվավորվել է օդի ֆոնային բարձր աղտոտվածություն
Անբարենպաստ օդերևութաբանական պայմանների հետևանքով տարածաշրջանում ձևավորվել է օդի ֆոնային բարձր աղտոտվածություն, որի կենտրոնը Արարատյան գոգավորության ցածրադիր հատվածներն են։
Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը։
Այստեղ հաստատվել է ջերմային շրջադասություն (ինվերսիա), որի հետևանքով սառը օդը կուտակվել է ռելիեֆի գոգավոր հատվածներում։
Դրա հետևանքով օդում փոշու մասնիկները կուտակվել են մթնոլորտի ստորին շերտերում և աղտոտվածությունն ավելացել է։
