Հայաստանում 2024-ի նոյեմբերին 2023-ի նոյեմբերի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 1․2 տոկոսով

Ընթացիկ տարվա նոյեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանում Տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) հավելաճը կազմել է 1․2%, իսկ նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:

Դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ տնտեսության ճյուղերն աճել են հետևյալ կերպ.

  • շինարարություն՝ 11․6%,
  • առևտրի շրջանառություն՝ 11․5%,
  • ծառայություններ՝ 10․4%,

Արդյունաբերության ծավալները նվազել են 19%-ով։

Դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ ՀՀ սպառողական շուկայում գնաճը կազմել է 1․4%:

You may also like...