Լոռու մարզը սպանդանոցների քանակով ինքնաբավ է. ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Դանիելյանը Վանաձորում հանդիպել է Լոռու մարզի մսի իրացմամբ զբաղվող տնտեսվարողների, ֆերմերների ու սպանդանոցների ներկայացուցիչների հետ:

Հանդիպման նպատակն է եղել վեր հանելու մարզում սննդամթերքի անվտանգության ու, մասնավորապես, կենդանու սպանդի, մսի իրացման հետ կապված խնդիրները, գտնել դրանց լուծման փոխշահավետ և բոլոր կողմերի համար ընդունելի տարբերակները:

Այդ մասին Petutyun.com-ին  հայտնում են ՍԱՏՄ-ից:

«Մեր կողմից դեկտեմբերին իրականացված մշտադիտարկման ընթացքում այս մարզում առգրավվել և ոչնչացվել է 51 կգ ոչ սպանդանոցային ծագման միս-մսեղիք:

Սա թեև համեմատաբար ցածր ցուցանիշ է, սակայն ոչ բավարար. բակային մորթը պետք է իսպառ բացառվի, իրացման ցանցը պարտավոր է ընդունել և վաճառել միայն սպանդանոցային ծագման միս»,- հանդիպման ժամանակ նշել է տեսչական մարմնի ղեկավար Արմեն Դանիելյանը:

Լոռու մարզում փաստացի գործում է 12 սպանդանոց, որոնցից 11-ը ծառայություններ մատուցող են, որոնց ծառայություններից օգտվում են նաև հարակից Տավուշի և Շիրակի մարզերի բնակիչներն ու տնտեսվարողները:

You may also like...