Հայաստանի Հանրապետությունում չկա ուժի կիրառման ստանդարտ․ Արփինե Սարգսյան

Հայաստանի Հանրապետությունում չկա ուժի կիրառման ստանդարտ։

Այս մասին  Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ընթացքում ասաց ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։

«ՆԳՆ-ը և պետական որևէ մարմին չի հավակնում թաքցնել որևէ դեպք կամ որևէ խնդիրահարույց իրավիճակին ռեակցիա չտալ։

Պետությունը վարույթ հարուցում է, հետամուտ է լինում իրավիճակին։ Մեր խնդիրն է հարցին անդրադռանալ մասնագիտական աչքով։

Այսինքն՝ պատժեցինք մեր իքս ծառայողին, ով անհամաչափ ուժ է գործադրել, չնայած ստանդարտը չունենք որպես էդպիսին, ի՞նչ ենք մենք պարտավոր անել այս տեսանկոյւնից։

Այսինքն՝ որևէ մեկը չի հավակնում մտածելու, որ 20 տարի շարունակ նույն վարքագիծն ունեցող ծառայողը, վաղը անմիջապես նոր ստանդարտին համապատասխան պրոցեսի մեջ է մտնելու։

Ձևավորված է աշխատանքային խումբ, որը պետք է վերլուծի մեր նախորդ տարիների ունեցած զանգվածային տարբեր միջոցառումները, հավաքները։ Մթոդաբանական առումով պետք է մասնագիտական աչքով թեմային նայենք»,- նշեց նա։

You may also like...