Դեռեվս 2022-ին էր Սերժ Սարգսյանը պնդել է, որ Փաշինյանը հրապարակի նախկինում բանակցված փաստաթուղթը․ անցել է 2,5 տարի, բայց նա այրդպես էլ որեվէ փաստաթուղթ չի հրապարակել․ Շարմազանով
Դեռեւս 2022-ին էր Սերժ Սարգսյանը պնդել է,որ Փաշինյանը հրապարակի նախկինում բանակցված փաստաթուղթը․ անցել է 2,5 տարի, բայց Փաշինյանն այրդպես էլ որեւէ փաստաթուղթ չի հրապարակել։
Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
«Դեռեւս 2022-ի ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը պնդել է,որ Փաշինյանը հրապարակի նախկինում բանակցված փաստաթուղթը։
Նախկին նախագահները հստակ պատասխալել էին նրան՝ ուղարկելով տարբեր տեղեր։
Երկու օր առաջ նախագահ Տեր- Պետրոսյանն առաջարկեց Փաշինյանին հրապարակել Մինսկի խմբի համանախագահների կողմից 1994-ից մինչեւ 2019-ը արված պաշտոնական առաջարկներն ու ՀՀ իշխանությունների պաշտոնական պատասխանները։
Դրանից հետո տարբեր գործիչներ ցանկանում են ճշտել նաեւ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կարծիքն այս առաջարկի վերաբերյալ։
Հիշեցնեմ,որ դեռեւս 2022-ի ապրիլի 23-ին լրագրողների հարցին ի պատասխան Սերժ Սարգսյանն ասել է.« Բոլոր էդ փաստաթղթերը կան։Դուք պահանջեք Նիկոլ Փաշինյանից,թող հրապարակի,թե 2019-ը թվականին իրեն ի՞նչ են առաջարկել եւ ընդհանրապես իր համար ո՞րն է նշաձողը»։
Անցել է 2,5 տարի,բայց Փաշինյանն այրդպես էլ որեւէ փաստաթուղթ չի հրապարակել։
Փոխարենը ղալմաղալի ու լաչառության ժանրի անկապ ելույթներ է ունենում։
Հրապարակո՞ղ էր, թող հրապարակեր»,- գրել է նա։
