«Կներեք, ձայնս կտրված է», «Ուրեմն, ծրագիրը լավը չէ, սարքավորում չկա, որը նախարարի ձայնը կապահովեր»

Կարծում եմ՝ պետք է խոշոր սարքավորումների մեծ գնումների դեպքում կարելի է հավելյալ սուբսիդավորել տոկոսադրույքը՝ պայմանով, որ այդ սարքավորումների շահագործման վերաբերյալ գիտելիքը տարածվելու է կրթական համակարգում, մասնավորապես, առողջապահության ոլորտում:

Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 27-ին, կառավարության նիստում  հայտարարեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ արտադրողականության խթանման նպատակային ծրագրի քննարկման ժամանակ:

«Այսինքն, երբ սարքավորման մոնտաժի ժամանակ գալիս է մասնագետը և մոնտաժի ժամանակ թրեյնինգ է անցկացնում, թե ոնց պետք է օգտագործել սարքը, այդ թրեյնինգի ժամանակ մասնակցեն նաև մեր ուսանողները։

Կարծում եմ՝ առողջապահության ոլորտում սա շատ ակտուալ է, որովհետև ամեն օր նոր սերնդի սարքավորումներ են գալիս, և պետք է հասցնենք կրթական համակարգը համարժեք  քայլի:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը համաձայնեց այդ դիտարկմանը՝ նշելով, որ առողջապահության ոլորտում տեղում պետք է գեներացվեն այդ գիտելիքը և հմտությունները:

Նշենք, որ Ավանեսյանը ձայնը կտրված էր եւ նա կառավարության նիստին մասնակցում էր դիմակով: Նա ներողություն դրեց ձայնը կտրված լինելու համար, ինչին փոխվարչապետը կատակով արձագանքեց. «Ուրեմն, ծրագիրը լավը չէ, սարքավորում չկա, որը նախարարի ձայնը կապահովեր»:

You may also like...