Ապօրինի գույքի բռնագանձման շրջանակում ՀՀ-ին է փոխանցվել 7 անշարժ եվ մեկ շարժական գույք. Վարդապետյան
Դատախազության երկու բացառիկ լիազորությունների՝ պետական և համայնքային շահերի պաշտպանության և ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթի շրջանակում, պետությանը 2023-24 թվականների ընթացքում վերադարձված գույքերի շուկայական արժեքի և դրամական միջոցների հանրագումարը մոտ 30 մլն դոլար է:
Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 27-ին, կառավարության նիստում հայտարարեց գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։
Վարդապետյանը թվարկեց այդ գործերը՝Երևանի Աբովյան 3 հասցեում գտնվող ԱՕԿՍ-ի շենքը, Երևանի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված համալիրի 240 քմ տարածքները, Ծաղկաձորի 24,934 քմ հանգստի և հատուկ պահպանվող տարածքը (որը կառավարության այսօրվա որոշմամբ հաստատվեց), Արարատի մարզի Արմաշի զորամասի տարածքը. «Նույն շարքից 20 041 քքմ հանգստի համար նախատեսված հատուկ պահպանվող տարածք ենք վերադարձրել ՀՀ-ին:
Այս շարքը համալրում է նաև Արարատի մարզի Արմաշ գյուղում գտնվող Երասխի երկու զորամասերի տարածքը, Կոտայքի մարզի Աղավնաձոր բնակավայրին հարող ընդհանուր մեկ հեկտար մակերեսով Աղավնու աղբյուր թաղամասի 27 և 28 հասցեների երկու հողամասերը, Կոտայքի մարզի Նայրի Քասախ համայնքի Չարենցի չորրորդ փողոցի 13 հասցեում գտնվող 0,08 հեկտար մակերեսով հողատարածքը»,-ասաց դատախազը:
