Դդմաշեն գյուղի գազալցակայանում տեղի ունեցած պայթյունի դեպքով նախաձեռնվել է վարույթ․ ՔԿ
Դդմաշեն գյուղի գազալցակայանում տեղի ունեցած պայթյունի դեպքով քննչական կոմիտեի Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ ՔԿ-ից։
«Կատարվում են անհրաժեշտ վարութային գործողություններ»,- նշեցին կոմիտեից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ դեկտեմբերի 27-ին՝ ժամը 11:40-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի Դդմաշեն վարչական բնակավայրի տարածքում գործող գազալցակայանում ավտոմեքենա է պայթել, որի հետևանքով կա նաև զոհ:
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ պարզվել է, որ «ՈՒԱԶ» (վիլիս) մակնիշի ավտոեմեքենան լիցքավորելիս պայթել է, և ոստիկաններն ու պարեկները ավտոմեքենայի մեջ հայտնաբերել են տղամարդու մարմին։
