Հայաստանում քննարկվում է 1056 կայքերի արգելափակման հարցը

Այսօր տեղի է ունեցել Ինտերնետի կառավարման խորհրդի նիստ, որը նվիրված էր Հայաստանում արգելափակումների օրենքին։

Այս մասին հայտնում է ՏՏ անվտանգության փորձագետ Ռուբեն Մուրադյանը։

Նրա փոխանցմամբ՝ քննարկվել է 1056 կայքերի հասցե, որոնք պետք է արգելափակվեն։

Նպատակը խաղամոլության դեմ պայքարն է։ Արգելափակման մեխանիզմներ կան նաև Կրիպտոարժույթների մասին օրենսդրական փաթեթում։

«Էսօր, Ինտերնետի Կառավարման Խորհրդի նիստն էր, նվիրված Հայաստանը #թվայինկոնցլագեր դարձնող օրենքներից մեկի քննարկմանը՝ արգելափակումների օրենքին։

Եթե չգիտեք. մենք արդեն ունենք ՀայԿոմՆադզոր։

Էդ ՀաԿոմՆադզորը քննարկում ա 1056 սայթի հասցե, որոնք պետք ա արգեկափակվեն։ Նպատակը՝ խաղամոլության դեմ պայքարն ա։

Բացի դրանից, ըստ «օդում կախված լուրերի» արգելափակման մեխանիզմներ կան նաև Կրիպտոարժույթների մասին օրենսդրական փաթեթում (արգելափակվելու են օտարեկրյա բորսաները և չեյնջերը)։

Նաև արգեկափակումների մասին են երազում կաբելային հեռարձակողները (ստեղ էլ արգելափակվելու են սպորտային սթրիմինգները)»,- գրել է նա։

You may also like...