Կազանի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը

Կազանի օդանավակայանը ժամանակավորապես դադարեցրել է աշխատանքը, տեղեկացրել է «Ռոսավիացիան»։

Գերատեսչությունում նշել են, որ սահմանափակումները մտցվել են թռիչքների անվտանգության ապահովման համար, այլ մանրամասներ չեն նշվում։

Ինչպես նշել է Коммерсантъ-ը, որպես կանոն, նման միջոցներ ձեռնարկվում են անօդաչու թռչող սարքերի հարձակման սպառնալիքի պատճառով։

Տեղի իշխանությունները դեռ չեն մեկնաբանել իրավիճակը։

Նման սահմանափակումներ են մտցվել երեկ՝ դեկտեմբերի 27-ին։

Դեկտեմբերի 21-ին, ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով, Կազանում վեց անօդաչու թռչող սարք է խոցվել։
Քաղաքապետարանում հայտնել են հրդեհների մասին քաղաքի երեք թաղամասերում։
Մի քանի մարդ վիրավորվել է, հարուցվել էահաբեկչության գործ։

You may also like...