Անհետ կորածների հարցերով խորհրդարանական լսումներ կլինեն. Ալեն Սիմոնյան
Անհետ կորածների հարազատների հետ Ազգային ժողովում 2 ժամ տևած հանդիպումից հետո ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը «Ազատությանը» հայտնեց, որ կհրավիրվեն խորհրդարանական լսումներ։
Նրա փոխանցմամբ՝ կհրավիրվեն համապատասխան գերատեսչություններից իրավասու պաշտոնյաներ, և անհետ կորածների հարազատներին հուզող հարցերը կդառնան քննարկման առարկան։
Անհետ կորածների հարազատները խորհրդարանում հանդիպման էին ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ, 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանի հետ, ինչի վերաբերյալ պայմանավորվածությունը երեկ էր ձեռք բերվել, երբ ժամեր շարունակ Բաղրամյան պողոտան փակ պահելուց հետո նրանց հանդիպեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը և խոստացավ կազմակերպել հանդիպում Քոչարյանի հետ։
Անդրանիկ Քոչարյանն ավելի վաղ ասել էր, որ հաշվի առնելով փաստաթղթում գաղտնի տեղեկատվության առկայությունը՝ այն կներկացնի փակ նիստում։ Այդ պարագայում հանրությանը ի՞նչ չափով կտեղեկանա 44-օրյա պատերազմի պարտության ու կորուստների պատճառների մասին՝ պարզ չէ։
Նա նաև ասել էր, որ զեկույցին «հազարավոր քրեական գործեր են հետևելու», այդպես էլ, սակայն չհստակեցնելով, ի վերջո երբ է խորհրդարանին ներկայացնելու։
