Խոստացա աջակցել աշխատանքի հարցում. Մինասյանն այցելել է բազմազավակ Խաչիկյաններին
Գյումրի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Սարիկ Մինասյանն այցելել է Խաչիկյանների բազմազավակ ընտանիքին:

Ընտանիքում 12 երեխա է մեծանում, փոքրը 1.5 տարեկան է, մեծը`21:

«Ընտանիքի հայրն ու տղան չեն աշխատում, խոստացել եմ աջակցել աշխատանքի տեղավորման հարցում:

Խաչատրյանների ընտանիքը սառնարան չունի, խնդրում եմ տեխնիկայի վաճառքով զբաղվող ընկերություններին, բարերարներին սառնարան նվիրել ընտանիքին»,- սոցցանցի իր էջում գրել է Մինասյանը:
