ԱՄԷ-ում ինքնաթիռ է ընկել ծովը, կա երկու զոհ

«Ջազիրա» ավիացիոն ակումբին պատկանող թեթև ինքնաթիռը Ռաս էլ-Խայմա էմիրության ափերի մոտ ընկել է ծովը, ինչի հետևանքով երկու օդաչուներն էլ զոհվել են։

Այս մասին հայտնում է Риа новости-ն։

Արաբական Միացյալ Էմիրությունների քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը (GCAA) հայտնել է, որ իր օդային աղետների հետաքննության բաժինը ստացել է միջադեպի մասին զեկույցը:

Նշվում է, որ աշխատանքային խմբերն ու համապատասխան մարմինները շարունակում են հետաքննությունը՝ պարզելու վթարի պատճառները։

You may also like...