Եթովպիայում հարսանյաց հյուրեր տեղափոխող բեռնատարը մխրճվել է գետը․ կա 60 զոհ

Եթովպիայում առնվազն 71 մարդ է զոհվել, երբ ուղևորներ տեղափոխող բեռնատարն ընկել է գետը, ասվում է հարավային Սիդամա շրջանի կառավարության ներկայացուցչի և հայտարարության մեջ, հայտնում է Reuters-ը։

Վթարը տեղի է ունեցել Բոունի շրջանում:

Երկուշաբթի օրը «Ռոյթերզ»-ին հայտնել է Սիդամա տարածաշրջանային կառավարության խոսնակ Վոսենյելե Սիմիոնը, որ զոհվել է առնվազն 71 մարդ, այդ թվում՝ 68 տղամարդ և երեք կին:

«Հինգը ծայրահեղ ծանր վիճակում են և բուժվում են Բոունի գլխավոր հիվանդանոցում», — ասել է նա:

You may also like...