Ցավակցում եմ ԱՄՆ 39-րդ նախագահ Ջիմի Քարթերի ընտանիքին եվ ամերիկացի ժողովրդին. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը X-ի իր միկրոբլոկում ցավակցությունն է հայտնել Միացյալ Նահանգների նախկին նախագահ Ջիմի Քարթերի մահվան կապակցությամբ։

«Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում ԱՄՆ 39-րդ նախագահ Ջիմի Քարթերի ընտանիքին և ամերիկացի ժողովրդին։ Խաղաղության, մարդասիրական արժեքների և մարդու իրավունքների պաշտպանության խթանման նրա ժառանգությունը անջնջելի հետք է թողել և շարունակում է ոգեշնչել սերունդներին»,- գրել է վարչապետը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 100 տարեկանում մահացել է ԱՄՆ 39-րդ նախագահ Ջիմի Քարթերը։ Նա նախագահել է 1977-1981 թվականներին։

You may also like...