ԳՇ պետն այցելել է սահմանագոտի, շնորհավորել գալիք տոների առիթով. (լուսանկաներ)
ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն այցելել է սահմանագոտի:


Ինչպես հայտնել են ՊՆ-ից, Էդվարդ Ասրյանը շրջել է մարտական հենակետերում, ծանոթացել ծառայության կազմակերպմանը, զրուցել զինանձնակազմի հետ և շնորհավորել գալիք տոների կապակցությամբ:

.jpg)


Շրջայցի ընթացքում ԶՈՒ ԳՇ պետը ծառայության ընթացքում աչքի ընկած մի շարք զինծառայողների հանձնել է խրախուսական նվերներ։
