Հրաձգություն Չեռնոգորիայի ռեստորանում. առնվազն 10 մարդ է զոհվել, այդ թվում՝ երեխաներ

Ժամեր առաջ զանգվածային հրաձգության դեպք է տեղի ունեցել Չեռնոգորիայի Ցետինյե քաղաքում։ Տղամարդը գնդակահարել է 10 մարդու և վիրավորել չորսին, զոհերի թվում կան երեխաներ։

Այս մասին հայտնում է Риа новости-ն։

Տղամարդը փորձել է սպանել ինքն իրեն, երբ նրան շրջապատել են ոստիկանները, նա հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։

Լրատվամիջոցները գրում են, տղամարդը՝ Ացա Մարտինովիչը սրճարանում վիճել է ինչ-որ մեկի հետ, ատրճանակի հետևից գնացել տուն, վերադարձել և  սկսել կրակոցներ արձակել։

Հետո նա կրակոցներ է արձակել այլ վայրերում։ Մարտինովիչի մոտ 2022 թվականին ապօրինի պահվող զենք է հայտնաբերվել։ Նրան դատապարտել են երեք ամսվա ազատազրկման, սակայն վերաքննիչ դատարանում գործի քննության պատճառով դատավճիռը չի մտել ուժի մեջ:

You may also like...