Գերմանիայի ԱԳ նախարարը Դամասկոս է ժամանել զրահաբաճկոն հագած․ նրան ուղեկցում է Ժան-Նոել Բարրոնը

Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոքը և Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարրոն արդեն ժամանել են Դամասկոս:

Նշենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ երկու երկրների արտգործնախարարները միասին մեկնում են Սիրիա՝ հանդիպելու երկրի նոր իշխանությունների հետ:

Գերմանական լրատվամիջոցների տվյալով՝ նրանք հանդիպելու են երկրի նոր առաջնորդ Ահմեդ աշ-Շարաային։

Բարրոն Դամասկոս է ժամանել Լիբանանի տարածքով։ Ֆրանսիայի նախարարը Լիբանանի խորհրդարանի խոսնակ Նաբիհ Բըրրիի հետ քննարկել է Լիբանանում և Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը, քաղաքական զարգացումները, ինչպես նաև Լիբանանի և Ֆրանսիայի միջև երկկողմ հարաբերությունները:

«Ֆրանսիան և Գերմանիան աջակցում են Սիրիայի ժողովրդին։ Սիրիայում մենք ցանկանում ենք նպաստել խաղաղ և դժվար անցմանը՝ ի նպաստ սիրիացիների և տարածաշրջանային կայունության»,- նշել է Բարրոն:

You may also like...