Տիրան Խաչատրյանին առաջադրված մեղադրանքն առնչվում է 44-օրյա պատերազմի որոշ հանգամանքների. մանրամասներ

Տիրան Խաչատրյանի պաշտպանական խումբը տեղեկացրել է, որ վերջինս ձերբակալվել է հունվարի 4-ի առավոտյան:

«Տիրան Խաչատրյանին այսօր առավոտյան ձերբակալել են` մեղադրանք առաջադրելու և կալանավորման համար դատարան ներկայացնելու նպատակով:

Տիրան Խաչատրյանին առաջադրված մեղադրանքը (ռազմական դրության ժամանակ զինվորական պաշտոնեական անփութություն), որը նա չի ընդունում, առնչվում է 44-օրյա պատերազմի որոշ հանգամանքների:

Նախաքննական և ռազմական գաղտնիքի ներքո, այս փուլում չենք կարող ավել մանրամասներ հաղորդել:

Կալանքի վերաբերյալ միջնորդության նիստի ժամի և վայրի մասին կհաղորդենք իմանալուն պես: Խնդրում ենք այս փուլում բավարարվել պաշտպանական խմբի հայտարարություններով»,- ասված է հայտարարության մեջ:

Ավելի վաղ, ՔԿ մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը հայտնել էր, որ կատարվում են վարութային և դատավարական գործողություններ:

«Այս պահին Հաշվի առնելով, որ քրեական վարույթը գաղտնի է, առկա են պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ, այս պահին զերծ կմնանք տեղեկատվություն տրամադրելուց, միայն հաստատում ենք, որ կա ձերբակալված անձ»,- ասել էր Ավդալյանը:

You may also like...