ՀԱՄԱՍ-ը հաստատել է՝ Դոհայում տեղի կունենա Իսրայելի հետ բանակցությունների նոր փուլը
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հաստատել է, որ Դոհայում տեղի կունենա Իսրայելի հետ բանակցությունների նոր փուլ՝ Գազայի հատվածում հրադադարի վերաբերյալ:
Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է շարժման պաշտոնական կայքում․
«Քաթարի մայրաքաղաք Դոհայում վերսկսվում են Գազայի հարցով անուղղակի բանակցությունները, որոնց ընթացքում քննարկվելու է կրակի լիակատար դադարեցումը, Գազայից իսրայելցի զինվորականների դուրսբերումը եւ տեղահանված անձանց վերադարձը իրենց տներ», — ասված է փաստաթղթում:
