Թուրքիայի եվ Ուկրաինայի արտգործնախարարները քննարկել են օրակարգային հարցեր
Թուրքիայի և Ուկրաինայի արտգործնախարարներ Հաքան Ֆիդանը և Անդրեյ Սիբիգան հեռախոսազրույց են ունեցել։
Զրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ օրակարգի հարցեր, ռուս-ուկրաինական հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը, ռազմավարական գործընկերության ամրապնդմանն առնչվող հարցեր
Քննարկվել են նաև Սև ծովում անվտանգության խնդիրները, Մերձավոր Արևելքում տարածաշրջանային կայունության հարցերը։
